Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Նշվել են վաղաժամ մահվան երկու գործոնները. news.am

Նշվել են վաղաժամ մահվան երկու գործոնները. news.am

Նշվել են այն երկու գործոնները, որոնք ժամանակակից աշխարհում վաղաժամ մահվան են հանգեցնում. դրանք են ճարպակալումն ու նիկոտինային կախվածությունը: Հետազոտողները վերլուծել են 45-ից 64 տարեկան ավելի քան 3600 մարդու տվյալներ եւ անմխիթար եզրակացությունների հանգել:  Այն ընթացքում, երբ կատարվում էր դիտարկումը, փորձարկման մասնակիցների 51 տոկոսը մահացել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից,  27 տոկոսը` չարորակ ուռուցքներից: Ընդ որում պարզվել էր, որ վաղաժամ մահվան ռիսկը նկատելիորեն աճում էր, եթե հետազոտության մասնակիցները տառապում էին ավելորդ քաշից եւ այնպիսի վատ սովորություն ունեին, ինչպիսին ծխելն է:

Փորձագետներին հաջողվել է նաեւ պարզել, որ ավելորդ քաշից տառապում են նախ եւ առաջ ցածր եկամուտ ունեցող մարդիկ: Ակնհայտ է, որ նրանք փորձում են քիչ ծախսել սննդի վրա` նախընտրությունը տալով էժան եւ կալորիական մթերքներին: 

Միաժամանակ, բժիշկները ուշադրություն են դարձնում նրան, որ նիկոտինային կախվածությունն անհամեմատ ավելի վտանգավոր է մարդու առողջության համար, քան ավելորդ քաշը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ